ՊՆ պարզաբանումը՝ զորավարժանքների մեկնողների վարկերի մարման մասին

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը անդրադարձել է հարցին, թե ինչպես են օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքներին զորակոչվող պահեստազորայինները մարելու իրենց վարկային պարտավորությունները, եթե, որպես զինծառայող շատ ավելի քիչ վարձատրվեն այդ ընթացքում՝ ելնելով իրենց կոչումից, քան նրանց ամսական եկամուտն է: 

 

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ օրենքով այդ խնդիրը կարգավորված չէ, իսկ Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է լինելու ըստ զինվորական կոչումների տրվելիք աշխատավարձերի համար: Նա, մաասնավորապես, նշել է. «Մենք հարցը կքննարկենք, կզեկուցենք վերադաս հրամանատարությանը, կփորձենք դիմել կառավարությանը՝ խնդրի լուծման ուղիներ մշակելու նպատակով»:

Քաղաքականություն