Նոր ծրագիր է մեկնարկել կենդանիների հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար

Հայաստանում կիրականացվի անասնաբուժության բնագավառի նոր ծրագիր։ Տեղեկությունը հայտնում է 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրության համաձայն` տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը: 

«Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
Աշխատանքների արդյունքում ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց։ 

Այն նպաստելու է կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը։ 

 

Քաղաքականություն