Հասարակություն
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 20 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 60 բնակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանման վերաբերյալ` մարզպետարանը հայտարարություն է տարածել
Զինծառայող է կորել. ՊՆ-ի հայտարարությունը
ՀՐԱՏԱՊ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանական կողմը փակել է Կարմրաքար-Շուռնուխ հատվածը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, այսօր, Մարտակերտում ձերբակալված շարքային զինծառայողի վերաբերյալ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0