Ինչ իրավիճակ է Տեղ և Ներքին Խնձորեսկ սահմանամերձ գյուղերում

Armdaily.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը տեղեկացրեց, որ գիշերը խաղաղ է եղել։ Միջադեպեր չեն գրանցվել։ Գորիսի Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավար Երվանդ Մալոգնցը ևս նշեց, որ ադրբեջանցիների կողմից որևէ սադրանք կամ այլ միջադեպ չի եղել։

 

Այս գիշերը խաղաղ է անցել նաև Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում։ Կութ բնակավայրի ղեկավար Սիմա Չիտչյան ասաց, որ մտահոգիչ ոչինչ չի պատահել, կրակոցներ կամ սադրանքներ չեն եղել։