Հասարակություն
Արժույթի միջազգային հիմնադրամը պատմության մեջ ամենախոշորածավալ հատկացումն է արել Ադրբեջանին․ 650 միլիարդ դոլար
Ադրբեջանը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) կստանա մոտ 530 միլիոն դոլարի հատուկ իրավունքով փոխառություն (SDR)։ Վարկային գիծը հատկացվում է ԱՄՀ միջոցների հակաճգնաժամային բաշխման պլանի շրջանակներում։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն նախատեսում է իրականացնել 650 միլիարդ դոլարի հատուկ իրավունքով փոխառությունների հատկացումներ, որոնք կարող են անդամ պետությունների կողմից կիրառվել տնտեսության վերականգնման նպատակով, ապահովելով նաեւ երկարատեւ ռեզերվային պահանջմունքների բավարարումը։ Ընդհանուր նպատակը մեկն է՝ ապահովել համաշխարհային տնտեսության կայունությունը։
Նշենք, որ նշված հատկացումից 275 միլիարդ դոլարը հատկացվելու է զարգացող երկրներին։ ԱՄՀ պատմության մեջ սա ամենախոշորածավալ հատկացումն է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
ՊՆ-ն հերքում է երկու հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակման մասին լուրերը
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0