Հասարակություն

Սպիտակում բախվել են հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բեռնատար Mercedes-ը. կա վիրավոր

Սպիտակում բախվել են հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բեռնատար Mercedes-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Ալեքսանդր Հակոբյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության և Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Վարսիկ Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։  

 

Ըստ տեղեկությունների՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Հովհաննիսյանն աշխատում է «ԲՏԲ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ Շտապօգնության ավտոմեքենայով էլ Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխում հղի հիվանդի, ով բարեբախտաբար, չի տուժել, իսկ վիրավորը նրա ազգականն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250