Նախքան Պուտինի հետ հանդիպումը կարանտին են անցնելու

Ռուսական «Եդիանայա Ռոսիա» կուսակցության երեսունհինգ ակտիվիստներ, ովքեր մասնակցում են Պետդումայի ընտրություններին, նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, կգտնվեն կարանտինի ռեժիմում։ Կարանտինում կգտնվեն նույնիսկ համաֆեդերալ ցանկում գտնվող Ելենա Շմելյովան, ով հանդիսանում է «Талант и успех» հիմնադրամի ղեկավարը։ Այս տեղեկությունը հաստատվում է անուղղակի կերպով այն բանով, որ Պնախարար Սերգեյ Շոյգուի մասնակցությամբ տեղի ունենալիք բոլոր միջոցառումները առաջիկա շաբաթվա ընթացքում տեղափոխվել են օնլայն ռեժիմի։ Այս մասին հայտնում է РБК-ն։ 

 

Նշենք, որ Պուտինին «հպատակություն հայտնողներին կարանտինի «նստեցնելու» սովորությունը սկսել է կիրառվել անցյալ տարեսկզբից»,- նշում է պարբերականը, նկատելով, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թեեւ այս հարցի առնչությամբ փորձել է խուսանավել, սակայն մասնակի ընդունել է, որ նման բան կա։ BBC-ի ռուսական ծառայությունն էլ դեռ մարտ ամսին, հետաքննություն անցկացնելով, պարզել է բարձրակարգ հաստատությունների մի ողջ շարք, ընտրյալների կարանտինի անցկացման համար։ Ընդ որում, այդ կարանտինային ռեժիմների համար վճարվում են միլիարդավոր ռուբլիներ պետական բյուջեից։

Քաղաքականություն