
Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն, Չարչյանը գտնվելու է ազատության մեջ. Էրիկ Ալեքսանյան

Փաստաբանական ողջ գործունեությանս ընթացքում այսօր առաջին անգամ սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել և ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավայր ուղեկցելուն:
«Ցանկանում եմ շատ հստակ մի բան ֆիքսեն բոլորը՝ ոչինչ չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվելու։ Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն։ Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։