
Այս մասին խոսում եմ առաջին և վերջին անգամ․ Մանե Թանդիլյանը բարձրաձայնել է ռազմավարական նշանակության խնդրի մասին

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը․
«Առաջնահերթություններն են ցույց տալիս, թե ինչի մասին ենք մտածում, կարողանում ենք արդյոք տարբերել գլխավորը երկրորդականից և ինչպես ենք կառավարում ռեսուրսները, ժամանակը, որոնք միշտ սահմանափակ են։
Խնդրում եմ կառուցեք Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհը...
Եթե չգիտեք` ինչու, նայեք Կարինե Քոչարյանի բեմադրած «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը Ստեփանակերտում կամ կարդացեք Նարինե Աբգարյանի նույնանուն գիրքը։
Եթե դա էլ բան չասի, ուղղակի նայեք քարտեզին, խոսուն է...
Այս մասին խոսում եմ առաջին և վերջին անգամ։ Ռազմավարական նշանակություն ունի։ Առանց աղմուկ։ Ուղղակի կառուցեք։
Հ.Գ. Մեկ այլ առիթով կպատմեմ, թե ինչու է 1983 թվականին հիմնադրվել Ներքին Խնձորեսկ գյուղը»։