Հասարակություն
Ո՞վ էր դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողը. մանրամասներ. MediaHub
Այսօր Երասխում զոհված Վահան Թաթոսյանը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքից էր։ MediaHub.am-ի հետ զրույցում Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանը հայտնել էր, որ Վահան Թորոսյանն ամուսնացած էր:
«Անչափահաս երեխաներ ունի, ծառայությունով պայմանավորված` ապրում էր Արարատում։ Խելոք, աշխատող ընտանիքից էր»,- ասել էր նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
4.3