Հասարակություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռ վիզաների տրամադրման ծառայություններ չի մատուցում
ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ։
«Մենք կփորձենք հնարավորինս շուտ վերսկսել այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին հստակ ժամկետներ չենք կարող նշել։ Հյուպատոսական հարցազրույցների նշանակումը հնարավոր դառնալուն պես մեր Հյուպատոսական ծառայությունն ուղղակիորեն կապ կհաստատի դիմողների հետ։
Վիզաների հետ կապված ձեր հարցադրումները դեսպանատան հրապարակումների մեկնաբանություններում խնդրում ենք չգրել. դրանք ուղարկեք անմիջապես մեր Հյուպատոսական ծառայության էլ․ փոստով։ Տեղեկություններ համար տես՝ https://am.usembassy.gov/visas/» , - նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
4.3