Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

Տվյալ պահին Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն է հայտնել տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում։ 

Նա գրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ։ 
«Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել»,–գրել է նա։ 

Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ 

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակմամբ (շարժումը ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում): Կիրակի ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատ։