Covid-19. օգոստոսի 16-ի վիճակագրություն

Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  234 814 դեպք, որոնցից  222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով:  
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում: 


Այսպիսով` երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, 7 մահվան դեպք: 


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է: