Հասարակություն
Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ.Թաթոսյանը մահացել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ.Թաթոսյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Ավելին Հասարակություն բաժնից
Զովունիի ընկերությունից խոշոր հափշտակության գործի նոր զարգացումները. ՔԿ
Կիևան կամուրջը երկար ժամանակ փակ կլինի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա` ԿԸՀ-ի դիմաց
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
4.3