Հասարակություն

Սյունիքի նկատմամբ իշխանույթունը հատուկ վերաբերմունք ունի. Աննա Գրիգորյան

Սյունիքի նկատմամբ իշխանույթունը հատուկ վերաբերմունք ունի. Աննա Գրիգորյան

Ես առհասարակ դավադրապաշտության տեսությունների կողմնակից չեմ, բայց այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Սյունիքի համայնքապետերի հետ կապված, ինձ թույլ է տալիս ենթադրել, որ գուցե Սյունիքում այնպիսի գործընթացներ են նախատեսվում, որոնց իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ուժեղ համայնքապետերը հայտնվեն լուսանցքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը.

Աննա Գրիգորյանը նշեց, որ հիմա էլ իշխանությունը փորձում է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին հեռացնել, անգամ քրեական հետապնդում իրականացնել նրա նկատմամբ.

«Գևորգ Փարսյանն ընտրվել է 2018թ․և կարող է անգամ մինչև 2023թ․ պաշտոնավարել։ Այսօր այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ Կապանի ավագանու անդամները հրաժարական տան և նոր ընտրություններ լինեն: Որքանով ինձ է հայտնի, իշխանությունները նաև փորձել են քրեական հետապնդում իրականացնել Գևորգ Փարսյանի նկատմամբ, սակայն դա չի հաջողվել և փորձում են նրան այս կերպ հեռացնել»,-ասաց Աննա Գրիգորյանը.

Պատգամավորի արձանագրմամբ՝ Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ քաղաքական պատվեր կա իջեցված.


«Որևէ այլ համայնքների նկատմամբ նման հետապնդումներ չկան, իսկ Սյունիքի նկատմամբ իշխանույթունը հատուկ վերաբերմունք ունի: Սյունիքի համայնքապետերը մինչև ընտրությունները հստակ հայտնել են իրենց դիրքորոշումը և ասել, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետև չեն կարողանում ապահովել մեր անվտանգությունը։ Նրանց նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պարզ հաշվեհարդար է»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250