Հասարակություն

Օրինակ կաթի գինը ահավոր էժան է. Օրենքի նախագիծ եմ բերելու, որ կաթը թանկանա. Նարեկ Գրիգորյան

Օրինակ կաթի գինը ահավոր էժան է. Օրենքի նախագիծ եմ բերելու, որ կաթը թանկանա. Նարեկ Գրիգորյան

Գյուղացին մնացել է մեն-մենակ: Օրեր առաջ ԱԺ-ում այս մասին իր ելույթում հայտարարել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը: Factor.am-ի հետ զրույցում պարզաբանելով իր այդ հայտարարությունը՝ Գրիգորյանը նշեց, որ նկատի է ունեցել այն, որ գյուղացին մնացել է մենակ՝ առանց Ազգային ժողովի, առանց նոր օրենքների ընդունման, որոնք կթեթևացնեին գյուղացու հոգսը: «Օրինակ կաթի գինը ահավոր էժան է: Ես փորձում եմ եզերեր գտնել, թե ինչ օրենքի նախագիծ կարելի է բերել, որպեսզի գյուղացու կողմից մթերվող կաթի գինը թանկանա, անասունների սպանդ տեղի չունենա, վաղը, մյուս օրը կաթի դեֆիցիտ չլինի: Ես ամեն օր շփվում եմ ժողովրդի հետ, բոլորն էլ գիտեն, որ ապրում եմ գյուղում, ամեն օր գնում գալիս եմ»,- նշեց Գրիգորյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ հայաստանյան արոտավայրեր են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, պատգամավորը նշեց, որ խոտի դեֆիցիտը դրանով չի պայմանավորված, այլ նրանով, որ այս տարի երաշտ է, խոտի արժեքը շատ բարձր է: «Մենք պետք է օրենքի նախագծեր մշակենք՝ այդ հարցերը լուծելու համար»,- ասաց Գրիգորյանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250