Հասարակություն
Պահուստային ֆոնդից հույժ գաղտնի նպատակների համար 900 հազար ԱՄՆ դոլար կփոխանցվի վարչապետի աշխատակազմին. factor
Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կփոխանցվի 900 հազար ԱՄՆ դոլար, որը համարժեք է 440 միլիոն դրամին: Այս մասին գրում է factor.am-ը:
Որոշման մեջ նշված է, որ վարչապետի աշխատակազմին այս գումարը փոխանցվում է «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» ձեռք բերելու համար: Թե Հայաստանի որ շահերի պաշտպանության համար է կառավարությունն այս փաստաբանական ծառայությունները ձեռք բերում, կառավարության որոշման նախագծում նշված է՝ հույժ գաղտնի է: Որոշման նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից, ընդգրկված է չզեկուցվող նախագծերի փաթեթում, ինչը ենթադրում է, որ որոշումը կընդունվի առանց մանրամասնելու:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Երասխի ուղղությամբ Ադրբեջանը կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0