Հասարակություն

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները փորձում են սեպ խրել դաշնակցի հետ հարաբերություններում. Վաղարշակ Հակոբյան

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները փորձում են սեպ խրել դաշնակցի հետ հարաբերություններում. Վաղարշակ Հակոբյան

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները փորձում են սեպ խրել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում: Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանի նիստին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա խայտառակություն անվանեց այն, որ ընդդիմությունը չի կարողանում համակերպվել ընտրություններում պարտության հետ եւ ամեն ինչ անում է իր քաղաքական ավարտը մոտեցնելու համար: «Իշխանություններին քննադատելիս մի մոռացեք, որ ձեր կառավարման արդյունքում երկարաժամկետ զանգվածային արտագաղթ տեղի ունեցավ Հայաստանից: Յուրաքանչյուր լկտի պահվածք կստանա պատշաճ գնահատական, յուրաքանչյուր սադրանք կստանա պատշաճ գնահատական: Իսկ այն մարդիկ, ովքեր մեզ հորդորում են դիմել դատարան, կարող են այնտեղ դիմել «Պրիվետ, Ռոբ», «Մարդասպան», «Մերժվածը» եւ այլ արտահայտությունները լսելիս»,- հավելեց  Հակոբյանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250