Հասարակություն
Արարատյան դաշտի, Սյունիքի, Երևանի որոշ հատվածներում կլինի բարձր կարգի հրդեհային իրավիճակ
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 10-15-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
[70615730415768f863ea85f870f1c7c3.jpg]
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 10-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
[9394dede13bb76f8c2475e4eb33234d8.jpg]