«Ովքեր ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն». Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհի վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: 



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է ներգրավված լինել երկրում անտառների զանգվածների հրկիզմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ է ձերբակալվել: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,-ասել է Էրդողանը Մարմարիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհի վայրերում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: 

Հիշեցնենք, որ Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի: 

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են: 

Ռուսաստանը հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար. կուղարկվի նաև ավիախումբ: 



Անտառային հրդեհներից տուժած շրջանները վերականգնելու համար կհատկացվի 5,91 միլիոն դոլար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալյա գավառի Մանավգատ շրջան այցելության ընթացքում, հաղորդում է Anadolu-ն: 

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնց տներն այրվել են, կստանան ֆինանսական աջակցություն ժամանակավոր բնակարանի վարձակալության համար, իսկ տները կվերակառուցվեն տեղի ճարտարապետության համապատասխան: