
Որքան տուգանք կսահմանվի սահմանային հատվածներում լուսանկարահանումներ և անօդաչու թռչող սարքերով տեսանկարահանումներ անելու համար

«Պետական սահմանի մասին» օրենքում կատարված փոփոխություններով, սահմանային հատվածներում լուսանկարահանումներ և անօդաչու թռչող սարքերով տեսանկարահանումներ անելու համար այսուհետ տուգանք կսահմանվի մինչև 100 հազար դրամի չափով: Համապատասխան օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ այսօր կայացած ԱԺ արտահերթ նիստում:
Մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել են ևս մի քանի օրինագծեր, իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է Քրեական օրենսգրքում լրացում և փոփոխությունների կատարելու մասին նախագիծը, որով քրեականացվում են հայհոյանքները: Այս օրինագիծը հատուկ ընացակարգով, 24 ժամյա ռեժիմում կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Օրինագծի համահեղինակ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախագծի ընդունումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումները: