«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի մեկ միասնական թեկնածուով

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արդեն վերջնական պայմանավորվածության են եկել՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի վերաբերյալ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

««Պատիվ ունեմ» դաշինքի հետ արդեն ունենք վերջնական պայմանավորվածություն՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի վերաբերյալ: Ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով, երկուշաբթի կհրապարակենք անունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: