Հասարակություն

31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն երեկ գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք․ Tert.am

31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն երեկ գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք․ Tert.am

Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրի բնակիչների պատկանող 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն երեկ գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որն այս պահին, ինչպես ասաց վարչական ղեկավարը, չեզոք գոտի է, և հարևանությամբ այժմ տեղակայված են ադրբեջանական զորքերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։

 

«Բանակային կորպուսի հրամանատարության ջանքերով՝ այսօր 17։00-ի դրությամբ այդ 31 խոշոր եղջերավոր անասունները վերադարձվել են իրենց տերերին»,-հայտնեց նա։

 

Խաչատրյանը նշեց նաև, որ այս պահին ևս 10 խոշոր եղջերավոր անասուն կորած է, և մառախուղի պատճառով դժվարանում են գտնել, սակայն  դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք անասուններն անցել են Սև լճի տարածքի այն հատված, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են տեղակայված, թե՞ ոչ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250