Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր խորհրդական Սոնա Թևանյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել: 

Այս մասին հայտնում է e-gov.am կայքը: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ 
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանին 2021 թվականի հուլիսի 8-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»,- նշված է որոշման մեջ: