ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տեղյակ չէին պահում ոչինչ». ինչո՞ ւ է Արզաքանցյանը դուրս եկել ՀՀԿ-ից
«Հանրապետական կուսակցությունից ես դուրս եմ եկել, որովհետև 2018 թվականին ինչ կատարվում էր, ինձ՝ որպես խորհրդի անդամ, տեղյակ չէին պահում»,- ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի նախկին թեկնածու Տիգրան Արզաքանցյանը: Հարցին՝ ինքը դավաճանե՞լ է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Արզաքանցյանը պատասխանեց. «Ոչ, ես երկար տարիներ բազաթիվ ձայներ եմ բերել, ես գոհ ու շնորհակալ եմ համագործակցության համար, որովհետև ինչ խոստումներ որ տվել է, կատարվել են»: