Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր

Արցախում հունիսի 26-ին կատարվել է 32 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ 

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: 

«Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8825 քաղաքացու հետազոտություն, որից 905-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ 

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2889 դեպք: Կատարվել է 26 277 թեստավորում»,- ասվում է հաղորդագրության  մեջ: 

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: