ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆլորիդայում բարձրահարկ շենք է փլուզվել. 99 մարդու ճակատագիր անհայտ է

Ֆլորիդա նահանգում, տեղի ժամանակով հինգշաբթի առավոտյան, Սարֆսայդ քաղաքում բարձրահարկ բնակելի շինություն է փլուզվել: Շենքի փլուզման կադրերն արձանագրել է տարածքին մոտ տեղադրված տեսախցիկներից մեկը: 

 

Իշխանություններն հայտնում են, որ բնակիչներից 102-ը այդ ընթացքում տանը չեն եղել և հիմա ապահով են, իսկ 99 մարդու ճակատագիր մինչ այժմ անհայտ է: Մինչ այժմ արձանագրվել է մեկ մահ: Որոնողական աշխատանքներն շարունակվում են: Մայամի-Դադե շրջանի իշխանությունները հետաքննություն են վարում շենքի փլուզման վերաբերյալ: Հավելենք, որ ավերածությունների պաշտոնական պատճառը դեռ պարզված չէ:

 

Մանրամասները` տեսանյութում: