Պարզվել է Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 17-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Պարզվել է՝ Opel-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Թորոսյանը, իսկ Mercedes-ը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Միքայել Մելքոնյանը։ Ավտովթար-հրդեհի հետևանքով Ա. Թորոսյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Դ-ն և 2-ամյա Մարիա Թ-ն քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ այրված Mercedes-ի մեջ հայտնաբերվել է վարորդի՝ Մ. Մելքոնյանի մոխրացած դին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել էին Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ էր բռնկվել։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի, իսկ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարորդի նստատեղում հայտնաբերել էին մոխրացած դի։ Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու և մեկ անձ
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի...
Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ կա վիրավոր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Դավիթաշեն վարչական...
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Lexus-ն ու Opel-ը. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի...