Էս ամենի միջով, որ մենք անցանք, ոչ մի ուրիշ իշխանություն չէր դիմանա․ մենք թույլ իշխանություն չենք․ Փաշինյան

Մեզ շատ տարբեր մեղադրանքներ են առաջադրել, շատ տարբեր բաներում են մեղադրել, բայց ես ուզում եմ ասել, որ ամենաաբսուրդ մեղադրանքն էնա, որ մեզ ասում են՝ թույլ իշխանություն ենք։ Իրականում մենք թույլ իշխանություն չենք և դրա ապացույց էն է, որ ոչ մի իշխանություն, որ էս ամենի միջով մենք անցանք, ոչ մի ուրիշ իշխանություն չէր դիմանա։ Այս մասին աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, մեքն հասկանում ենք, որ ձեզ շնորհիվ ենք մենք դիմացել և սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա, միայն ու միայն ձեր շնորհիվ։ Բայց, այնուամենայնիվ, ինչու՞ մենք բավարար չափով կոշտ չենք եղել, ինչքան ակնկալել եք մեզանից։ Մի պարզ պատճառով, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ մենք կանգնել ենք ձեր առաջ ու ասել, որ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Այո, եղել են դեպքեր, որ մենք մտածել ենք, որ էսպես շարունակել չի կարելի, պետքա էսպես, էսպես վարվել, բայց մենք չենք գնացել էդ ճանապարհով երկու պատճառով։

Առաջինը, որ ձեզ տված խոստում ենք ունեցել, հա, կարող է՝ էն ժամանակ էմոցիոնալ ենք եղել, ձեզ տված խոստման բոլոր նրբությունները չենք գիտակցել, դուք էլ չեք գիտակցել, բայց ասվածն ասված է, պայմանը պայման է։ Եվ երկրորդը, որ երկրում ինստիտուցիոնալ համակարգ կայանա։ Դա ամենավատ բանն է, երբ մարդկանց դատում են կամ ազատում են անձնական որոշումներով։ Դա ամենավատ բանն է, որովհետև չի կարելի հույսը դնել անձերի վրա, պետք է հույս դնել ինստիտուտների վրա։ Եվ մենք էդ ճանապարհով ենք գնացել, իսկ ինստիտուցիոնալ կայացման ճանապարհը շատ երկար ճանապարհ է»,- ասել է նա։

Քաղաքականություն