Եթե Փաշինյանը պարտվի, իր ագրեսիվ հատվածին հանելու է փողոց, երկիրը էլի մտնելու է ցնցումների մեջ․ Զոհրաբյան
Եթե Փաշինյանը պարտվի միևնույն է ասելու է, որ ընտրությունները կեղծվել են, և փորձելու է իր փոքրաթիվ, բայց շատ ագրեսիվ հատվածին հանել փողոց, երկիրը էլի մտնելու է հետընտրական ցնցումների մեջ,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ավելացրել.
«Եթե երկիրը փրկելու գինը պետք է լինեն հետընտրական ցնցումները, դրանով երկիրը մաքրելը և կայունացնելը, ապա այդ գինը պետք է վճարենք»։
Ն.Զոհրաբյանի խոսքերով՝ գործող պաշտոնատար անձանց մոտ արդեն իսկ սկսվել է անհանգստություն՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Ինձ զանգահարում են մարդիկ, խնդրում են, այսպես ասած, միջնորդեմ Քոչարյանի թիմին՝ ասելով, որ պատրաստ են իրենց ծառայություններն առաջարկել Ռոբերտ Քոչարյանին»,- նշել է Զոհրաբյանն ու ավելացրել. «Ես դա չեմ հասկանում, որովհետև, երբ Քոչարյանն ուներ օգնության կարիք, բոլորը լռում էին՝ վախենալով «պիցայակեր» անվանվելուց, իսկ հիմա, կարծես թե, բոլորի համար սկսում է պատի՞վ դառնալ պիցայակեր լինելը»։
Զոհրաբյանը կոչ է արեց ուժային կառույցների արդեն պաշտոնաթող ղեկավարներին խոսել բաց, բացել փակագծեր, քանզի խոսքն արդեն մեր երկրի անվտանգության և մեր պետության լինել -չլինելու մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Մայիսի 31-ին ԱԱԾ-ն հերթական հարցումների տվյալներն է փոխանցել Փաշինյանին․ «Հրապարակ»
Հայտնի է, որ ամենից կանոնավոր սոցիոլոգիական հարցումներ մեզանում իրականացնում է ԱԱԾ-ն, որը հնուց մշակված մեթոդիկա ունի և...
Արևմուտքի կողմից ցանկացած ճնշման պարագայում խիստ պատասխան է լինելու․ ՌԴ ԱԳՆ-ն
Մոսկվան շատ խիստ է արձագանքելու Արևմուտքի կողմից ճնշման ցանկացած փորձի, այդ թվում և պատժամիջոցի: Ինչպես փոխանցում է «Արմ...
ՌԴ-ն և Թուրքիան քննարկել են Սիրիայի, Ղարաբաղի և Ուկրաինայի հարցերը
Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիայի Հանրապետությունը երկու երկրների արտաքին գերատեսչությունների մակարդակով տեղի ունեցած...
Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ Բայդենը հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել է...