ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է անընդհատ խոսվում Մեղրին հանձնելու մասին և ինչո՞ւ իրենց պնդումները համոզիչ չեն․ լրագրողի հարցը՝ Քոչարյանին
Այս ընթացքում քննարկումներ ունեցել ենք մեր հերոս գեներալների հետ, թե ինչ քայլեր պետք է անենք և որոնք են առաջնահերթությունները։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս չպատասխանեց այն հարցին, թե ինչու՞ է անընդհատ խոսվում Մեղրին հանձնելու մասին և ինչո՞ւ իրենց պնդումները համոզիչ չեն։ Լրագրողը երկրորդ անգամ պնդեց այդ հարցը, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Դուք էթիկայի մասին լսած չկա՞ք»։
Հարցին՝ ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ բանակում զինվորները կոնֆետների հետևից էին ընկնում, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Կառաջարկեի վերհիշել իր հայտարարությունն ամռանը, թե ինչպիսի բանակ մենք ունենք, ամենից մարտունակ և այլն։ Ուղղակի պետք է հիշեցնել։ Ընդհանրապես այն ոճը, որը որդեգրվել է իշխանության կողմից, ինձ համար անհասկանալի է։
Ընտրությունը իշխանության հաշվետվությունն է ժողովրդի առջև, թե ինչ է արել այս ժամանակահատվածում։ Ես հաշվետվություն չլսեցի ոչ մի հանդիպման ժամանակ, բայց ընտրությունների էությունը դրա մեջ է։ Ենթադրում էի, որ առաջին հերթին պետք է ժողովրդին ասեին ներողություն, որ չի հաջողվել ինչ-որ բանի հասնել։ Նույնիսկ դա չեն ասել։ Որդեգրել են մի ոճ՝ վարկաբեկել բոլորին։ Եթե ինքդ կեղտի մեջ ես, փորձել ուրիշներին թաթախել այդ կեղտի մեջ, որ քեզանից ավելի լավ, մաքուր չերևա»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը համոզված է, որ Նիկոլը չի անցնելու, փորձում է օգտվել նրա թուլությունից. Լևոն Տեր-Պետրոսյան
Գերիների հարցով այստեղ կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերիները մեզ կներեն՝1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն իրենց ազատության մենք զիջենք երկրի անկախությունը
«Գերիների հարցն ուզում են այսօր մեր պետության և ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այդ տղան...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեմքին նայում են ու ասում՝ ողջույն, ..., դրանից ավելի մեծ կոմպրոմա՞տ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքում խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանը նույն խեղճ, մեքը ծուռ արարածն ու անձնավորությունն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էր՝ ալբանացի եմ․ պատգամավոր
Ցավում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության ներկայացուցիչ տիկին Գրիգորյանը այստեղ չէ, քանի որ մի քանի հարց հնչեցրեց, որո...