Պիտի թքես էդպիսի ղեկավարի վրա․ իր երեխային թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
1994 թվականից հետո մենք չենք ունեցել գերիներ ու ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, Արագածոտնում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Էս աննամուսը ելույթ է ունենում, ասում է ՝«մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեզ կներեն», էնքան է լկտիացել, որ իրան շատ բանա ներվել ու էդ էլ ա ներվելու, լավ , դա մարդ ա՞, խիղճ ունի։ Ինքը չի հասկանում՝ էդ մարդիկ ինչի միջով են անցել, չի հասկանու՞մ, որ էդ մարդիկ ամեն օր մտածում են թե իրենց երբ են բռնաբարելու, սպանելու, իրենց երբ են խոշտանգելու։ Պիտի թքես էդպիսի ղեկավարի վրա », - նշել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը նշել է՝ թող Փաշինյանն իր որդուն տանի տա, տեղը 20-25 ռազմագերի հետ բերի։
«Իրա համար ի՞նչ տարբերություն, միշտ իրա երեխաներին օգտագործել է իր PR-ի համար։ Գոնե էս պարագայում օգուտ կունենանք։ Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա», - նշել է Սերժ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնա...
Մեղրիի և Մեհրաբի գնդերի հրամանատարներն ազատվել են պաշտոնից. Մխիթար Զաքարյան
Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը պաշտոնից ազատվել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մեղրիի Մխիթար Զաքարյանը՝ նշելով...
Այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով. Տոնոյան
Խորհրդարանական այս ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է «Անվտանգ հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին ասուլիս...
Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ ե...