Մեղրիի և Մեհրաբի գնդերի հրամանատարներն ազատվել են պաշտոնից. Մխիթար Զաքարյան
Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը պաշտոնից ազատվել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մեղրիի Մխիթար Զաքարյանը՝ նշելով, որ ենթադրվում է ազատման պատճառը քաղաքական է:
«Նիկոլի դուդուկի տակ չէր պարում, մի քանի անգամ «բացատրական աշխատանքներ» են տարել նրա հետ: Ես նրա հետ արդյունավետ համագործակցել եմ՝ ի շահ մեր բանակի, հայրենիքի, բայց նրանք դա անձնական ընկերություն են վերագրել և չէին թողնում, որ շփվեինք, դրան էլ համաձայնվեցինք: Ինքը մեր բանակի լավագույն սպաներից է, գերազանց կատարել է իր առաջ դրած բոլոր խնդիրները, միասին ենք վիրավորվել պատերազմի ժամանակ»,-ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ քաղաքական ճղճիմ դրդապատճառներով կարիք չկար հրաժարվելու լավագույն հրամանատարից:«Սա նրանց արժեքային համակարգի մասին է խոսում»:
Զաքարյանը նշեց, որ պաշտոնից ազատվել է նաև Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնա...
Պիտի թքես էդպիսի ղեկավարի վրա․ իր երեխային թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
1994 թվականից հետո մենք չենք ունեցել գերիներ ու ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, Արագածոտնում ասել է ՀՀ երրորդ նախ...
Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ ե...
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Տեր–Պետրոսյանը՝ Փաշինյանի հողերը տալու հայտարարության մասին
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն տեր–Պետ...