Վահե Էնֆիաջյանը խաղե՞ր է տալիս իշխանության հետ․ ըստ Հրապարակի՝ Գագիկ Ծառուկյանի կազմած ցուցակը անակնկալի է բերել թիմին
Ինչպես հայտնի է այսօր վերջին օրն է, և ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը նախընտրական ցուցակները մինչեւ 18։00-ն պետք է ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բայց ինչպես պարզվում է՝ լավագույն ավանդույթները շարունակվում են և կուսղեկավարները մինչեւ վերջին պահը խմբագրում են իրենց կազմած ցանկը։ Գրում է Հրապարակը։
Ըստ տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանը անակնկալի է բերել թիմին, երեկ երեկոյան գաղտնազերծել է ցուցակը և ոմանք պարզել են, որ իրենք տեղ չեն գտել ցուցակում։ Խոսվում է հատկապես ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մասին, ում Ծառուկյանը կասկածում է իշխանության հետ խաղեր տալու մեջ։
Բացի այդ ձայն բերող, բայց ոչ քաղաքական դեմքերին նա գրել է ցուցակի 40-րդ համարից հետո, ինչը հարուցել է այդ մարդկանց վրդովմունքը։ Նրանք հասկացրել են, որ չեն պատրաստվում ուրիշների համար գլուխները ցավի տակ դնել, ընտրություններին ակտիվ լինել։ Մեզ ասացին, որ ամբողջ գիշեր Ծառուկյանի մոտ բազառներ են գնացել եւ ցուցակը մի քանի խմբագրումների է ենթարկվել։
Փոխարենը առաջին տասնյակում է ընդգրկված Արսեն Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
ՔՊ-ն պաշտոնապես հրապարակեց ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները 1․ Փաշինյան Նիկոլ2․ Արարատ Միրզոյ...