Վարդենիսում զորամասի տարածքը լքած զինծառայողին ծառայության վայրում ծեծի ենթարկելու մասին որևէ տվյալ այս պահին չկա. Դատախազություն
Դատախազությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:
Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։
Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:
Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ:
Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»:
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ նիստին ԱԱԾ տնօրենի համազգեստին ՀՀ պետական դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի համազգեստին ՀՀ եռագույնը չէ: Այսօր Անվտանգության խորհրդի նի...
Միակողմանի փակ է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհը
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովի...
Մանրամասներ՝ Վարդենիսում զորամասի ժամկետային զինծառայողի անհետացման փաստից
Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:...
«Տարօրինակ վարքագիծ եմ նկատում Երևանի ասֆալտապատման մեջ»․ Հովսեփ Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել...