Քաղաքականություն

«Չկա նման բան, ոչ մի սանտիմետր Ջերմուկի հատվածում առաջ չեն եկել». համայնքապետ Վարդան Հովհաննիսյան

«Չկա նման բան, ոչ մի սանտիմետր Ջերմուկի հատվածում առաջ չեն եկել». համայնքապետ Վարդան Հովհաննիսյան
«Ջերմուկից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանցիները նաև Ջերմուկի ուղղությամբ են առաջ եկել», - այս մասին ենք տեղեկանում «Հրապարակ օրաթերթ»-ից: Տեղեկությունը  փորձել են ճշտել Ջերմուկի…

«Ջերմուկից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանցիները նաև Ջերմուկի ուղղությամբ են առաջ եկել», - այս մասին ենք տեղեկանում «Հրապարակ օրաթերթ»-ից: Տեղեկությունը  փորձել են ճշտել Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանից՝ հարցնելով, թե ճի՞շտ է տեղեկությունը, քաղաքապետը պատասխանեց՝ « Ես այդպիսի տեղեկություն չունեմ, այդ ե՞րբ են եկել, որ ես չգիտեմ, որ նման բան լիներ, ես տեղյակ կլինեի։ Ես առավոտյան եմ հրամանատարի հետ խոսել, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա»,- ասաց համայնքապետը։

Դիտարկմանը, որ հարցը սահմանին ինչ-որ լարվածության մասին չէ, այլ առաջ գալու, համայնքապետը պատասխանեց․ «չկա նման բան, ոչ մի սանտիմետր ջերմուկի հատվածում առաջ չեն եկել»։


 

Նմանատիպ հոդվածներ

Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա

Սահմանադրական  դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250