Վարչապետը պատրաստվում է միջպետական փաստաթուղթ ստորագրել. Մարուքյան
Որտե՞ղ եք լսել, որ վարչապետն ուղիղ հայտարարել է, որ ինքը պատրաստվում է միջպետական փաստաթուղթ ստորագրել։ Եթե անգամ հիմք ընդունենք երկրորդ հրապարակված փաստաթուղթը, որն ուղիղ նշանակում է, որ ստեղծվելիք հանձնաժողովը որոշում է, թե որտեղով է անցնում սահմանը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով Էդմոն Մարուքյանին։
Պատասխանելով Գաբրիելյանի դիտարկմանը՝ Մարուքյանը մեջբերեց վարչապետն ասել է, որ կա փաստաթուղթ, որը բխում է ՀՀ շահերից և եթե Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, ինքը կստորագրի փաստաթուղթը։
«Շարունակելով միտքը՝ ասաց, որ հրապարակվել է փաստաթղթի առաջին երկու հատվածը և մնացածը սևացվել է, բա մյուս մասին ինչու չի՞ ներկայացվել։ Քանի որ վարչապեռտն ընդունեց, որ այս փաստաթղթի առաջին երկու հատվածն իրական են, հետևաբար՝ ունենք հիմնավոր կասկած, որ միգուցե մյուս մասերն էլ են հիմնական, բայց մենք չենք եկել Խորհրդարան, որ Դուք ինձ հարցնեք՝ փաստաթուղթն իրական է, թե ոչ, ես էլ՝ Ձեզ։
Մենք եկել ենք Խորհրդարան, որ մեզ բացատրեն, թե ինչ են անում, արդյոք կա իրական փաստաթուղթ, որն է դա և դա մեզ պետք է տրվի հայերեն լեզվով»,- նշեց Մարուքյանը՝ հետաքրքվելով, թե արդյոք Արցախի կարգավիճակին վերաբերում է հանձնաժողովի որևէ որոշում, արդյոք այդ հանձնաժողովուհանձնաժողովի որոշումներով է որոշվելու մեր սահմանները, արդյոք պետք է փոփոխություններ արվեն Վարչատարածքային բաժանման մասին օրենքում, եթե այո, ապա դա միջազգային պայմանագիր է։
Մարուքյանը նշեց, որ փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել վարչապետը, միջպետական փաստաթուղթ է և միջազգային պայմանագիր է։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...