
Սահմանվել է ընտրությունների նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 18-ին գումարված նիստում սահմանվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Հիմք ընդունելով Ընտրական օրենսգիրքը, հանձնաժողովը սահմանեց Հայաստանի ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1 800 դրամ, իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 դրամ` ներառյալ՝ ԱԱՀ-ն: