Պուտինը ռազմական խորհրդակցություններ կանցկացնի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը մի շարք ռազմական խորհրդակցություններ կանցկացնի Սոչիում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«Այո։ Նման խորհրդակցություններ ծրագրվում են», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե մի շարք ռազմական խորհրդակցությունները, որոնք նախատեսված էին մայիսի վերջին, կկայանա՞ն արդյոք հաջորդ շաբաթ:

 

Մայիսի վերջին նախատեսված են նաև Պուտինի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և, հնարավոր է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Լուկաշենկոյի այցը կապված է ինտեգրացիոն քարտեզների հաստատման հետ: