
Միջանցք վարչապետը կարող է բացել իր ննջասենյակով. Մեղրիի քաղաքապետը` հայտնի միջանցքի մասին

«Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Ուզո՞ւմ են մեր ականջները սովորեն միջանցք բառին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
Նրա խոսքով, այս օրերին ոչ մի ադրբեջանցի չի երեւացել Մեղրիի տարածաշրջանում, և ոչ մեկը Մեղրիի միջանցքի հարցով ոչ միայն չի եկել, այլ չեն էլ խոսել տեղում:
«Միջանցք չի կարող լինել Մեղրիով: Միջանցք վարչապետը կարող է բացել իր ննջասենյակով։ Մեր հողի վրա ինքը ոչինչ չի կարող»,-ասում է Մխիթար Զաքարյանը։ Վերջինս նաև հերքեց այն լուրերը, թե իբր՝ մեղրեցիները «խուճապի մեջ են» ու «լքում են տարածաշրջանը»։ «Գուցե նրա նման մեկ-երկու ժեխ հեռանան տպավորություն ստեղծելու համար, բայց ինձ հայտնի չէ որեւէ փաստ, որ մեղրեցի գոնե մեկ ընտանիք հեռացել է վերջին օրերին»,-ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը։ Իսկ անհանգստություն, ընդհանուր առմամբ, կա։ «Ինձնից սկսած բոլորը անհանգիստ են, գուցե անորոշ էս վիճակից է անհանգստությունը, որ պետությունը չի կարող հստակ որևէ բան ասել ու անել», – մեր հետ հեռախոսազրույցը եզրափակում է Մխիթար Զաքարյանը։