Հասարակություն

Մի հատ փորձեք Երևանում Դավիթ Անհաղթով գիշերը երթևեկել, տոտալ «բառդակ» է. Զոհրապ Եգանյան

Մի հատ փորձեք Երևանում Դավիթ Անհաղթով գիշերը երթևեկել, տոտալ «բառդակ» է. Զոհրապ Եգանյան

Մեր ճանապարհների փոսերին նայեմ, գծանշումների բացակայությանը կամ կահավորմանը նայեմ, թե մեր քննարկված թեմաներին: Այս մասին իր պաշտոնական էջում գրել է Զոհրապ Եգանյանը: 
 

«Տոտալ «բառդակ» է այս մասով, նույնիսկ մայրաքաղաքում վերջերս գծանշվել են միքանի փողոցներ, իսկ մնացածը, հատկապես գիշերային ժամերին շարունակում են կյանքի համար վտանգավոր լինել: Իսկ մայրուղիներում անձրևի դեպքում ճանապարհ չի երևում (գնացեք ԵՐևԱՆ-Ապարան-Ալագյազ-Արթիկ) մի հատ փորձեք Երևանում Դավիթ Անհաղթով գիշերը երթևեկել...: Մեղավորն իհարկե մենք ենք, որ նման հարցերը թողած եսիմում բռնելու լուրն ենք քննարկում, սովորել ենք վատ պայմաններում ապրելուն: Պատկերացնում եք՞ Ֆրանսիայում նման փոսեր կամ վատ գծանշումներ լինեին` քաղաքի ոստիկանապետին ու քաղաքապետին, նահանգապետին ու կապի նախարարին շիշը կշարեին: Մեր դեպքում ամեն ինչ օկ է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250