Մեքսիկայում ինը մարդու մարմին է հայտնաբերվել մեքենայի բեռնախցիկում

Մեքսիկայի Միչոական նահանգում ինը մարդու մարմին է հայտնաբերվել մեքենայի բեռնախցիկում։ Փաստի առթիվ իշխանությունները հետաքննություն են սկսել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է տեղի գլխավոր դատախազությունը:

 

Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Սիտակուարոյի քաղաքապետարանում: Դեպքի վայր են ժամանել հանցագործությունների քննության դեպարտամենտի մասնագետները, որոնք հաստատել են, որ փոխադրամիջոցում առկա են ութ տղամարդու և մեկ կնոջ մարմիններ՝ ենթադրաբար հրազենային վնասվածքներով: Դրանք հանձնվել են դատաբժիշկներին ՝ պարզելու մահվան պատճառը: Զոհերի ինքնությունը հայտնի չէ:

 

«Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը՝ նպատակ ունենալով պարզել փաստերը և բացահայտել հանցագործներին»,-ասված է դատախազության հայտարարության մեջ: