
Ի՞նչ իրավիճակ է Արցախում. Auroranews-ը խոսել է Արցախի ԱԽ-ի հետ

Սոցցանցերում և մամուլում շարունակում են տեղեկություններ տարածվել, որ ադրբեջանական կողմը Արցախում ևս իրենց դիրքերն առաջ են տվել:
Նշվում է նաև, որ ադրբեջացիները մտել են Արցախի Չարեքտար գյուղ, կերուխում արել՝ տաղավորում (беседка) թողնելով ադրբեջանական քաղցրավենիքներ, իսկ Շոշ գյուղի դիրքերում նախօրեին հնչել են կրակոցներ:
Auroranews-ը կապ հաստատեց ԱՀ անվտանգության խորհրդի լրատվական բաժնի պետ Տիգրան Աթանեսյանի հետ: Նա անդրադառնեալով շրջանառվող լուրերին` ասաց.
«Չկա նաման բան: Չեն եղել կրակոցներ, բախումներ: Ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել»:
Աթանեսյանը հավաստիացրեց` Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։