Իմ ունեցած տեղեկությունները հաստատվում են` թշնամին սահմանային նոր ոտնձգություններ է կատարել

Թշնամուն ոգևորում է իր անպատժելիությունը: Այս մասին գրառմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

 

«Իմ ունեցած տեղեկությունները հաստատվում են, որ թշնամին սահմանային նոր ոտնձգություններ է կատարել Գեղարքունիքի կողմից եւ բռնություններ գործադրել մեր հայրենակիցների նկատմամբ։ Այ վիժվա՛ծք, էլ ի՞նչ պետք է անի թշնամին, որ դիմես համարժեք քայլերի...

 

Ուրիշներից ծնկաչոք օգնություն խնդրելուց առաջ նախ փորձիր ապացուցել, որ դու ծնկած, ոչ մի բանի ունակ իմպոտենտ չես և քեզ կարելի՛ է օգնել...

Գնալով ավելի համոզիչ են դառնում հասրակության մեջ, ոչ առանց հիմքերի, տարածված այն կասկածները, որ կապիտուլյանտի կողմից ժողովրդի թիկունքում դավաճանական պայմանավովածություններ են ձեռք բերվել և վերջին օրերի Սյունիքում և Գեղարքունիքում թշնամու ինքնավստահ և անպատիժ գործողությունները ավելի համոզիչ են դարձնում այդ կասկածները»։