
ԱՄՆ-ն ստեղծել է մոտ 60 հազար թվաքանակով գաղտնի զորքեր` հստակ խնդիր կատարելու համար. Newsweek

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն անցած տասնամյակում ստեղծել Է շուրջ 60 հազար թվաքանակով ԱՄՆ-ի գաղտնի զորքեր: Նրանց խնդիրների մեջ մտնում Է ինչպես ահաբեկչության դեմ պայքարը, այնպես Էլ այնպիսի տերություններին դիմակայելը, ինչպիսիք են ՌԴ-ն եւ Չինաստանը: Այդ մասին հաղորդել Է Newsweek հանդեսը:
Այս տեղեկատվությունը դարձել Է երկու տարվա հետաքննության արդյունք, մասնավորապես, ներառել Է հարցազրույցներն այս ծրագրի մասնակիցների եւ այն անձանց հետ, որոնք որոշումներ են ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում: Newsweek-ի տվյալներով, այս տեսակի զորքերում (թվով 10 անգամ ավելի շատ, քան ԿՀՎ-ի համանման ուժերը) ծառայում են ինչպես անմիջականորեն զինծառայողներ, այնպես Էլ օպերատիվ աշխատողներ՝ քաղաքացիական քողարկմամբ, երբեմն առեւտրային ձեռնարկություններում կամ կոնսալտինգային ֆիրմաներում, եւ նրանք բոլորը գործում են ե՛ւ իրական իրադրության պայմաններում, ե՛ւ կիբեռտարածությունում: Այս «գաղտնի բանակում» նաեւ գործի են դրվել քաղաքացիական անձինք եւ կապալառուներ, որոնք «աշխատում են կեղծ անուններով. դա, մասամբ, գաղտնի հատուկ ուժերի աճի բնական արդյունք Է, բայց նաեւ կանխամտածված պատասխանն ավելի ու ավելի թափանցիկ աշխարհում ուղեւորությունների ու գործողությունների բարդություններին»: