Լրիվ շրջափակված ենք, էլ ի՞նչ է մնացել այստեղ. Խնձորեսկի բնակչի հետ զրուցել է Tert.am-ը
Մի քիչ հող այստեղից են տալիս, մի քիչ՝ այնտեղից, չգիտենք՝ մեր Կառավարությունն ինչ գործի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի բնակիչ Մաքսիմ Առուշանյանը՝ խոսելով Սյունիքում առաջացած խնդիրների մասին:
«Լրիվ շրջափակված ենք, էլ ի՞նչ է մնացել այստեղ: Բանակցություններից այն ակնկալիքն ունեինք, որ մերոնք դրանց հետ պիտի շպրտեին, մեր հողերն էլ մեզ պիտի մնան: Պիտի մեր Կառավարությունը մտածի, որ մեր հողերը պահի, քանի օր է՝ բանակցություններ են գնում, բայց ոչ մի արդյունք էլ չկա»,-ասաց նա:
Բնակչի խոսքով՝ Կառավարության ուշադրության տակ այլ հարցեր են, սակայն ըստ նրա՝ առաջին հերթին պետք է բանակը լինի ուշադրության կենտրոնում: «Մարդիկ հողերում քնում են, պոստերում կանգնում են, բայց փետրվարի աշխատավարձները դեռ չեն ստացել՝ իմ իմանալով: Սև լճի մի հատվածը իրենց են տվել, ինչքան գիտենք: Ժողովուրդը մոլորության մեջ է, չենք հասկանում, սրանք խոսում են նախկիններից, բայց իրենց արածները չեն տեսնում, ի՞նչ են անում»,-ասաց նա և հավելեց, որ այս պահին գյուղացին վտանգված է, որովհետև որևէ հստակ բան չի անում Կառավարությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ն հայտնում է, որ տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ
Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քերոլայն Քոքսը պատմել է պատերազմի օրերին իր՝ Արցախում լինելու մասին
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ խոսելով հայկական Karabakh Records-ի հետ, հայտնել է, որ պա...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել Հաղթանակ կամրջից
Այսօր մի քաղաքացի Հաղթանակ կամրջից ինքնասպանության փորձ է արել: Տեսանյութում երևում է, որ դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ-ը...