
Կալիֆոռնիայում երկու մարդ Է զոհվել փողոցային հրաձգության հետևանքով

Կալիֆոռնիայում երկու մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 16-ի երեկոյան, Օքլենդ քաղաքում: Ինչպես հայտնել Է տեղի ոստիկանության ներկայացուցիչը` հրաձգության հետևանքով զոհվել Է երկու տղամարդ: Հետագա մանրամասներ չեն ներկայացվում: Իշխանությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները: Այս փաստով ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն ստացվել: