
Պն նախարարը խոսել է ՌԴ Սահմանապահ ծառայության տնօրենի հետ

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ չեն հայտնում։