Հակառակորդը տարբեր կերպ փորձում է խցկվել մեր տարածք ու դրան բանակը պետք է պատրաստ լինի. Սեյրան Օհանյան

Սև լճի տարածքում անվտանգության գոտի ստեղծելը խնդրի լուծում չէ, մենք նորից պարտադրված թուրքերի և ադրբեջանցիների խաղն ենք խաղալու: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

 

«Եթե Սև լճի տարածքում անվտանգության գոտի ստեղծելը լինելու է Հայաստանի տարածքի հաշվին, դա շատ վատ է հայկական կողմի համար, սա նշանակում է, որ հակառակորդը տարբեր կերպ փորձում է խցկվել մեր տարածք և ՀՀ սահմանները ավելի նեղացնել՝ Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական տարածք միջանցք ստեղծելու համար : Սա խնդրի լուծում լինել չի կարող, մենք նորից պարտադրված թուրքերի և ադրբեջանցիների խաղն ենք խաղալու»,-ասաց Սեյրան Օհանյանը:

 

ՊՆ նախկին նախարարը ստեղծված իրավիճակում երկու լուծում է տեսնում՝ հայկական կողմը պետք է ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչպես նաև Ռուսաստանի հետ բանակցությունների շրջանակներում փորձի հարցը լուծել.

«Նաև մեր բանակը պետք է պատրաստ լինի մեր տարածքները պաշտպանելուն և թշնամուն մեր տարածքից հանելուն»,-ասաց Սեյրան Օհանյանը: