Ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցում այն կարևոր գերատեսչությունները, որոնց մենք շատ հարցեր ունենք. պատգամավոր

Կխնդրեմ պարզաբանեք՝ ինչն է խնդիրը, որ ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցում այն կարևոր գերատեսչությունները, որոնց մենք շատ հարցեր ունենք։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով արտահերթ նիստը նախագահողին։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԱԺ խորհրդի նիստի ընթացքում որոշվել է դիմել Կառավարությանը. «Հնարավորություն ենք տվել, որ իրենք որոշեն, թե ով կգա, որովհետև կարևոր է, որ մարդը, որն այստեղ կգա, տեղեկացված լինի, որ կարողանա մեզ տվյալներ ներկայացնել։ Ես չեմ բացառում, որ հընթացս մեր գործընկերները կհյուրընկալվեն այստեղ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել էր, որ նիստին հրավիրել են նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչներին, որոնք պատասխանատու են, սակայն ներկա է միայն ԱԳՆ-ի ներկայացուցիչը։ Պատգամավորը տեղեկություն չուներ, թե մյուս գերատեսչությունների ներկայացուցիչներն ինչու ներկա չեն։